Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Չինաստանի ածխահանքերից մեկում փլուզումից զոհվել է 16 մարդ

Չինաստանի ածխահանքերից մեկում փլուզումից զոհվել է 16 մարդ
26.10.2014 | 12:31

Չինաստանի նահանգներից մեկում շահագործվող ածխահանքում փլուզումից զոհվել է 16 հանքափոր։ Հանքահորից դուրս է բերվել 17 հանքափոր, 11-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Չինաստանի հանքերում վթարների թիվը նվազեցնելու համար իշխանությունները որոշել են մինչև 2015 թվականը դադարեցնել մոտ 2 հազար փոքր հանքերի շահագործումը։

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ